«Չելսին» ցանկանում է գնել «Ինտերի» ֆուտբոլիստին
«Չելսին» հետաքրքրված է «Ինտերի» աջ պաշտպան Դենզել Դյումֆրիսի ծառայություններով։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ձմռանը լոնդոնյան ակումբը կարող է փորձել պայմանագիր կնքել 26-ամյա ֆուտբոլիստի հետ՝ Ռիս Ջեյմսի վնասվածքի պատճառով։ Իտալական ակումբը ֆուտբոլիստի համար ցանկանում է ավելի քան 30 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացի ֆուտբոլիստը «Ինտերի» կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում: