Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Աշխարհի առաջնության մասին
Աշխարհի առաջնության ֆավորիտների մասին հարցին Ռոբերտ Լևանդովսկին պատասխանել է.
«Սա արտասովոր աշխարհի առաջնություն է, քանի որ այն կկայանա մրցաշրջանի կեսին։ Կարծում եմ, որ Եվրոպայում և Հարավային Ամերիկայում միանգամից մի քանի ֆավորիտ կա։ Օրինակ՝ Բրազիլիան ու Արգենտինան։
Աշխարհի առաջնությանը հաջողություն է պետք։ Անհրաժեշտ է նաեւ, որ թիմի բոլոր խաղացողները միաժամանակ լավ մարզավիճակում լինեն»,- ասել է «Բարսելոնայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվողը։