Դիմեք պաշտպանության նախարարություն. Պեսկովը հրաժարվել է Խերսոնից ռուսական զորքի դուրսբերումը մեկնաբանելուց
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերումը Դնեպրի ձախ ափ և այդ հարցի վերաբերյալ բոլոր հարցերը փոխանցել է ՌԴ պաշտպանության նախարարությանը։ Այդ մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Միաժամանակ նա բացասաբար է պատասխանել այն հարցին, թե արդյոք Կրեմլը նվաստացուցիչ է համարում Խերսոնից հեռանալը։
«Ես ոչինչ չունեմ ավելացնելու, ասելու ոչինչ այս թեմայի շուրջ, այստեղ ինչ-որ ընդլայնվող մեկնաբանությունների համար դիմեք պաշտպանության նախարարություն»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Նա ընդգծել է, որ զորքերի դուրսբերումն առաջարկել է հատուկ ռազմական գործողության գոտում խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինը, որոշումը կայացրել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։