Երկու տարում Ադրբեջանի մոտ 270 քաղաքացի է մահացել կամ ծանր վիրավորվել, ականների պայթյունից. Ալիև
««Օկուպացիայի» ժամանակ Հայաստանը մեր տարածքներում ավելի քան 1 միլիոն ական է տեղադրել։ «Հայրենական պատերազմից» հետո անցած երկու տարում Ադրբեջանի մոտ 270 քաղաքացի է մահացել կամ ծանր վիրավորվել, ականների պայթյունից»: Այս մասին Սամարղանդում ասել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։
Ալիևը նշել է, որ Թյուրքական այլ պետությունների ղեկավարներին հրավիրում է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»։
«Սա այն եղբայրության դրսևորումն է, որը գոյություն ունի ադրբեջանցի և ուզբեկ, ադրբեջանցի և ղազախ ժողովուրդների միջև»,- ասել է նա։