Եվրամիությունը Թուրքիային ստիպեց սպասել 52 տարի. Էրդողան
Եվրամիությունը Թուրքիային ստիպեց սպասել 52 տարի, և դեռ շարունակում է դա անել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Սամարղանդում Թուրքական պետությունների կազմակերպության IX գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ, գրում է Hurriyet-ը։
«Մեզ ստիպեցին սպասել Եվրամիության դարպասների մոտ 52 տարի։ Նրանք դեռ նույնն են անում։ Բայց մենք նրանց պատասխան կտանք, երբ դա անհրաժեշտ լինի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Իր ելույթում Էրդողանը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ Եվրոպայի և թյուրքական աշխարհի միջև միջնորդության համար։