Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Այսօր մենք ավելի լուրջ հարվածներ ենք ստանում ոչ այնքան դիմացից, որքան՝ թիկունքից․ Սենոր Հասրաթյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Ակնհայտ է, որ օղակը Արցախի շուրջ շարունակում է նեղանալ, թշնամին շարունակում է ամեն օր նոր պահանջներ ներկայացնել՝ այդ ճանապարհին դիմելով կեղծ տեղեկատվության տարածման եւ քաղաքացիական բնակչությանը ամենատարբեր եղանակներով խուճապի մատնելու փորձերով: Վառ օրինակը Խրամորթում օրերս արձանագրված միջադեպն էր: Տպավորություն է, որ բոլորը մտահոգ են Արցախի հարցով, բայց կոնկրետ քայլեր առկա մարտահրավերները գոնե չեզոքացնելու, համենայնդեպս, չեն արձանագրվում: Նաև, որ արցախցին մնացել է ինքն իր խնդրի հետ միայնակ: Ի վերջո, ի՞նչ է սպասվում այս իրավիճակում Արցախին: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ, ով անդրադառնալով վերը նշվածին, նախ նկատեց.

— Մեկ անգամ չէ, որ արցախցին իր դարավոր պատմության ընթացքում ապրել է մենակի վճռական հոգեբանությամբ: Համոզված եմ, որ այս անգամ էլ, ի հեճուկս իր ներքին ու արտաքին թշնամիների, նա կկարողանա պատվով դուրս գալ հերթական փորձությունից: Ի դեպ, նաև ասեմ, որ արտաքին թշնամուն ավելի հեշտ է դիմագրավել, քան ներքին թշնամուն: Այսօր մենք ավելի լուրջ հարվածներ ենք ստանում ոչ այնքան դիմացից, որքան՝ թիկունքից: Բայց, նորից եմ ասում, արցախցին վճռական է, և նա ապրելու է իր հողում այնպես, ինչպես ինքն է ցանկանում:

— Ալիևը շարունակում է պնդել, որ արցախահայությունը այլևս Ադրբեջանի բնակիչներ են, և որ այդ փաստի հետ պետք է հաշտվեն արցախահայերը: Համարժեք պատասխան, սակայն ՀՀ իշխանությունների կողմից, չենք տեսնում: Բացառո՞ւմ եք արդյոք, որ մի օր թշնամին նաև իր այդ նպատակին կհասնի՝ հայաթափելով Արցախը:

— Ես, կարծես, վերևում պատասխանեցի Ձեր հարցին: Բայց, որպես հավելում, ասեմ, որ արցախահայությունն իր արդար ու վճռական ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերին, և այն քննարկման կամ սակարկման ենթակա չէ: Ու դրանում ներքին համոզմունք ունի ինչպես հարևան, բայց ոչ բարեկամ երկրի այսօրվա ղեկավարությունը, այնպես էլ միջազգային հանրությունը: Այլ հարց է, որ այդ ճշմարտության հանդեպ այլ է Հայաստանի ներկա ղեկավարության վերաբերմունքը, որը շատ ցավալի է...

Արցախը եղել է, կա ու լինելու է հայկական, չկասկածեք:

— Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցած ընդդիմության վերջին հանրահավաքը, որը պետք է արցախյան հայտնի հանրահավաքի արձագանքը լիներ:

— Մենք՝ հայերս, պարտավոր ենք բոլոր հնարավոր միջոցները կիրառելով կանգնեցնել այս համազգային անկումը: Այսօրվա դրությամբ իշխող ռեժիմի դեմ պայքարի այլընտրանք դեռևս չունենք, քան հանրահավաքն ու տարատեսակ բողոքի ցույցերն են: Մեր ժողովուրդը, վերջապես, պետք է գիտակցի, որ տանը նստելով և հույսը դնելով ինչ-որ մեկի վրա, որևէ առաջընթաց չի ունենալու, ավելին՝ շարունակելու է կորցնել: Յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինքն անելիք ունի...

— Եվ վերջում, ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, անդրադառնալով Արցախի ապագային, ասել է. «Բոլոր նրանք, որոնք Ղարաբաղի խնդիրը կապում են Հայաստանի մոտեցումների հետ, նրանք շառլատաններ են, անլուրջ մարդիկ են: Հայաստանը չունի այն ուժը, որ Ղարաբաղը հեռացնի Ադրբեջանից: Ասում են՝ Ղարաբաղը տալիս եք Ադրբեջանին, մի բան, որ մերը չի, ո՞նց ենք տալիս»: Որպես արցախցի՝ կխնդրեի Ձեր գնահատականը վերը նշվածին:

— Միայն անհայրենիք մարդը կարող է այդպես մտածել: Մեր այսօրվա ողբերգության թիվ մեկ պատճառը այն է, որ իշխող ուժի բացարձակ մեծամասնությունը, եթե չասենք բոլորը, հենց այդպես է մտածում: Այդ ապազգային ու ապիկար իշխանավորներն այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ հենց նման դատողությունների արդյունքում ենք ժամանակին կորցրել մեր պատմական հայրենիքի մեծ մասը՝ Կարսն ու Արդահանը, Սասունն ու Նախիջևանը, իսկ այսօր էլ հրաժարվում ենք Արցախից, վաղը կհրաժարվենք Սյունիքից, մյուս օրը Տիգրանաշենից և, այդպես շարունակելով՝ կհասնենք Երևանին...

Շառլատանությունը հենց սա է, այլ ոչ թե այն, որ ուզում են գոնե հայրենիքից մնացածը պահել...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: