Ջո Բայդենը ցանկանում է ստուգել գործարարին՝ անտեսելով սեփական ընտանիքում առկա խնդիրները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բավականին կեղծավոր հայտարարություն է արել՝ կոչ անելով ստուգել ամերիկացի ձեռնարկատեր, Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի հնարավոր կապը այլ երկրների հետ, կարծում է հանրապետական կոնգրեսական Ջեյմս Քոմերը, հայտնում է Fox News-ը։
Նրա խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը ցանկանում է ստուգել գործարարին, սակայն անտեսում է իր ընտանիքի ներսում առկա խնդիրները։
«Այն փաստը, որ Ջո Բայդենն ասել է, որ Մասկը պետք է հետաքննվի օտարերկրյա ներդրումների համար, պատմության մեջ կմնա որպես ԱՄՆ նախագահի երբևէ արված ամենաաբսուրդ հայտարարություններից մեկը: Ասել, որ Մասկը պետք է հետաքննվի, բայց Կոնգրեսը պետք է աչք փակի Բայդենի ընտանիքի ազդեցության վրա, ով առևտուր ունի Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հետ, սա զարմանալի է», - ասել է Քոմերը: