Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և կախվել ձորակում
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 42-ամյա Հայկ Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 53-ամյա Վաչագան Խաչատրյանի վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes-ն էլ բախվել է Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշին, այն շարժել տեղից, ապա մասամբ կախվել ձորակում։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի ավագ տեսուչներ Գևորգ Սիմոնյանն ու Նարեկ Ինջիգուլյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ավտոմեքենաները քարշակի միջոցով ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները դուրս են բերել վթարի վայրից և տեղափոխել անվտանգ վայր։