Երևանյան շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի. նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպան է եղել
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի։ ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են դեպքը՝ նշելով, որ ժամը 08.25-ի սահմանում շտապօգնության ծառայությունից ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արշակունյաց պողոտայի 135 Դ շենքի բակ, որտեղ հայտնաբերվել է կնոջ դի։
Նախնական տվյալներով՝ 70-ամյա կինը նետվել է նույն շենքի 5-րդ հարկի պատշգամբից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։