Ռուսական բանակը Խերսոնը ցանկանում է վերածել մահվան քաղաքի. Զելենսկիի գրասենյակ
Ռուսաստանը ծրագրում է Խերսոնը վերածել մահվան քաղաքի՝ թաքնված ականների և Դնեպրի ձախ ափից գնդակոծությունների միջոցով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Պոդոլյակը։
Նա Ռուսաստանին մեղադրել է քաղաքում ամեն ինչ ականապատելու մեջ՝ բնակարաններից մինչև կոյուղի։ Ինչպես նաև, ըստ ուկրաինացի զինվորականների, ռուսները ծրագրում են Դնեպրի մյուս կողմից հրթիռակոծել Խերսոնը։
Ռուսաստանը չի մեկնաբանել այս հաղորդագրությունը։