Բարձրունիում, Քաջարանում և Արտաշատում շչակներ կգործարկվեն
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում շչակներ են փորձարկվելու։
Խնդրում ենք չանհանգստանալ։
***
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքում անցկացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը։
Խնդրում ենք չանհանգստանալ։
***
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Բարձրունի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:
Խնդրում ենք չանհանգստանալ։