Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը ձերբակալվել է. այսօր նորընտիր ավագանու առաջին նիստն է
Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Այս պահին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ Բերդ քաղաքում ենք, ուր կայանալու է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Հայաստանում օկուպացիոն ռեժիմը չհամակերպվելով Բերդում իր պարտության հետ, այսօր հերթական դիվերսիոն «ներթափացումն» է արել սահմանամերձ Տավուշ ու ձերբակալել են համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին, որ ընկճեն իր թիմակից ավագանու անդամներին»։