ԱՄՆ-ը հրաժարվում է Ուկրաինային առաջադեմ անօդաչու սարքեր մատակարարել
Բայդենի վարչակազմը հրաժարվել է Ուկրաինային մատակարարել «Grey Eagle» MQ-1C առաջադեմ անօդաչու սարքերը, հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Վաշինգտոնը վախենում է հակամարտության սրացումից՝ նման որոշումը կարող է վկայել այն մասին, որ ԱՄՆ-ը զենք է փոխանցում Ուկրաինային, որով հնարավոր է հարվածել ռուսական տարածքին։
Բացի այդ, Վաշինգտոնը վախենում է նման անօդաչու թռչող սարքերի ոչ պատշաճ օգտագործումից՝ դրանք կարող են որսալ, իսկ հետո ստանալ արտադրական տեխնոլոգիաներ։