Արևմուտքը փորձում է բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Կիևին և Մոսկվային
Ո՛չ Ուկրաինան, ո՛չ Ռուսաստանը չեն կարողանա հասնել պատերազմում հայտարարված նպատակներին։ ԱՄՆ-ի և արևմտյան որոշ պաշտոնյաներ այդպես են կարծում, ուստի գալիք ձմեռը, երբ ռազմական գործողությունները կդանդաղեն, դիտարկում են որպես կողմերի միջև դիվանագիտական բանակցություններ սկսելու պահ։
Այս մասին գրում է NBC News-ը;
Արևմտյան պաշտպանական պաշտոնյաները կասկածի տակ են դնում ռուսական զորքերը գրավյալ տարածքներից ամբողջությամբ դուրս մղելու Ուկրաինայի կարողությունը, ուստի ձմռանը ճակատային գծում կայունացումը կարող է նշանակել, որ կողմերից ոչ մեկը չի կարող հասնել իր նպատակին: