Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

Տեսախցիկները ֆիքսել են առանց դիմակի ինձ ծեծի ենթարկողներին և մեքենան, բայց ոչ ոքի չեն ձերբակալել, որովհետև պատվիրատուն Նիկոլ Փաշինյանն է․ Էդգար Ղազարյան

Ինձ համար պարզ է դարձել, որ իրավապահ մարմիններին հաջողվեց «բացահայտել» հանցագործությունը, որովհետև այս ընթացքում իրենք ոչ մեկին չեն ձերբակալել, չեն կալանավորել, բռնության գործադրման առումով ոչ մի արդյունքի չեն հասել, իսկ դա հնարավոր է միայն մեկ դեպքում, երբ այդ հանցագործության պատվիարատուն Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հոկտեմբերի 28-ին իրեն ծեծի ենթարկելու գործի ընթացքին, ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Իրավապահների գործունեության միակ արդյունքն այն է, որ կարելի է պաշտոնապես հաստատված վարկած համարել այն, որ հանցագործության պատվիրատուն եղել է Նիկոլ Փաշինյանը կամ նրա մերձավորներից որևէ մեկը։ Ե՛վ ոստիկանությունը, և՛ Քննչական կոմիտեն իրենց գործողություններով հաստատեցին դա: Հանցագործությունը երկու դերակատարների խումբ ունի՝ մեկը իրագործողներն են, մյուսը պատվիրատուները, իրագործողներին չեն ցանկանում բացահայտել՝ պատվիրատուներին չբացահայտելու համար։ Իմ հիմնավոր կասկածը ապացուցելու, դրա ուղղությամբ գործողություններ անելու վերաբերյալ ես ներկայացրել եմ բազմաթիվ միջնորդություններ, որոնք մերժվել են, բողոքարկել եմ, թողնվել են անհետևանք»,- ասաց Ղազարյանը։

Վերջինս ընդգծեց, որ իր առաջարկած վարկածները հերքող կամ հաստատող քննչական գործողություններ չեն իրականացվել։ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն ընդգծեց նաև, որ Քննչական մարմնից որևէ սպասելիքներ չունի։

«Հանցագործներին հնարավոր էր բացահայտել մի քանի ժամվա ընթացքում, քանի որ տարածքի տեսախցիկները ֆիքսել են թե՛ առանց դիմակի ծեծի ենթարկողներին և թե՛ մեքենան։ Մենք խոսում ենք իրավապահ մարմինների մասին, որոնք «Անտարեսի» Արմեն Մաիրտիրոսյանի նկատմամբ պլաստիկ շիշ նետած քաղաքացուն կարողացան հավաքի հազարավոր մարդկանց միջից առանձնացնել և նույն գիշերը ձերբակալել։ Այսինքն՝ շիշ նետողին կալանավորել են, բայց ակնհայտ բռնություն գործադրողներին չեն կարողանում հայտնաբերել, դա հնարավոր է միայն մի բացառիկ դեպքում, երբ պատվիրատուն պետությունն է»,- նշեց նա։

Էդգար Ղազարյանը իր նկատմամբ իրականացված բռնությունը բացառապես պայմանավորում է իր քաղաքական գործունեությամբ։

«Ես ոչ մի տեսակի կոնֆլիկտ չունեմ և չեմ ունեցել որևէ մեկի հետ, սա պայմանավորված է իմ հասարակական-քաղաքական գործունեության հետ։ Ես առավոտից իրիկուն փաստարկված հանդես եմ գալիս Փաշինյանի հանցավոր գործունեությունը բացահայտող հրապարակախոսությամբ։ Քրեական վարույթն ի սկզբանե հարուցվել է թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար, հետագայում գործը Շենգավիթի քննչական կոմիտեից տեղափոխել են Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժին, բայց քրեական գործը դեռ համարվում է թեթև մարմնական վնասվածք պատճառելու գործողություն։ Այդ եզրակացությունը գրել են՝ չունենալով դատաբժշկական եզրակացություն»,- ասաց Էդգար Ղազարյանը։