Իսրայելը չի կարող Ուկրաինային մատակարարել հակաօդային պաշտպանության համակարգեր
Իսրայելը չի կարող Ուկրաինային մատակարարել հակաօդային պաշտպանության համակարգեր, քանի որ այն չունի բավարար հզորություն լրացուցիչ արտադրության համար, հայտարարել է պաշտպանության նախարար Բենի Գանցը, հաղորդում է BBC-ն։
Իսրայելի իշխանությունները Կիևին ռազմական մատակարարումներից հրաժարվելու համար առաջին անգամ են նման բացատրություն տալիս։ Նախկինում Իսրայելի դիրքորոշումը բացատրվում էր հակամարտությունում չեզոք մնալու ցանկությամբ՝ վախենալով, որ հարեւան Սիրիայում ռուսական ներկայությունը կազդի Իսրայելի արտաքին անվտանգության վրա, նշում են բրիտանական լրատվամիջոցները։
«Ակնհայտ է, որ նույնիսկ եթե մենք որոշենք փոխել մեր քաղաքականությունը Ուկրաինա զենք մատակարարելու վերաբերյալ, անհնար է մեր պաշարները դատարկել հակաօդային պաշտպանության համակարգերից», - ասաց Գանցը: