Ես այստեղ գործարք եմ տեսնում, փաստորեն մարդիկ իրենց իշխանությունը փոխանակում են ազգային արժեքների հետ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Հայաստանում գործող իշխանության օրոք անկախ կառույցների ղեկավարներ են նշանակում կամ իշխող կուսակցության անդամներ կամ, իշխանության հետ սերտ առնչություն ունեցող մարդիկ, սակայն դա չի արժանանում եվրոպական կառույցների պատշաճ արձագանքին: Այս մասին, այսօր «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Շատ հաճախ անգամ հակառակն է լինում՝ ակնհայտ խայտառակությունները ոչ միայն չեն քննադատվում, այլև գովերգվում են: Ես համոզված եմ, որ դա ուղիղ կապված է Արցախի խնդրի հետ: Երբ եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչներ ուղիղ խոսում են այն մասին, որ մենք պետք է հրաժարվենք Արցախի ինքնորոշման իրավունքից, ապա դա ուղիղ կապի մեջ է, որ նրանք ձայն չեն հանում: Ես այստեղ գործարք եմ տեսնում, փաստորեն մարդիկ իրենց իշխանությունը փոխանակում են ազգային արժեքների հետ»,-ասաց նա: