Պեսկովն այցելել է Լուգանսկ
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այցելել է Լուգանսկ, որտեղ դասախոսություններ է կարդացել տեղի լրագրողների և պաշտոնյաների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ժամանակին կայցելի Դոնբաս։
Նրա խոսքով, ներկայումս նման ուղեւորության կոնկրետ ծրագրեր չկան։
«Չեմ կասկածում, որ կգա ժամանակը, երբ Պուտինը կգա Դոնբաս։ Սրանք ռուսական շրջաններ են, և նա այնտեղ կլինի»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։