Երևանում վթարի է ենթարկվել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ, հանրությանը «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի քույրը
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 41-ամյա Լուսինե Ղուկասյանի վարած Skoda մակնիշի և 52-ամյա Վիրաբ Ղազարյանի վարած Nissan Xtrail մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։
Skoda-ի վարորդը հանրությանը հայտնի «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի քույրն է։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։