Երբ ասում են, որ տարածքային ամբողջականության ճանաչումն արդեն իսկ իրականացվել է 1991 թ.-ին, խեղաթյուրում են իրականությունը. սահմանադրագետ (տեսանյութ)
Երբ Հայաստանն ասում է, որ տարածքային ամբողջականության ճանաչումն արդեն իսկ իրականացվել է 1991 թվականին, ենթատեքստն այն է, որ ՀՀ իշխանություններն արդեն իսկ 1991 թվականին հրաժարվել են Արցախից, այն ճանաչել են որպես Ադրբեջանի մի մաս, նրանք խեղաթյուրում են իրականությունը։ Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
«Լռում են այն փաստի մասին, որ երբ ՀՀ Գերագույն խորհուրդը 1992 թվականին վավերացրել է 1991թ. դեկտեմբերի 8-ի պայմանագիրը, ՀՀ-ն վերապաումներ է կատարել այդ փաստաթղթի վերաբերյալ, որը նորից անմիջականորեն վկայում է այն մասին, որ ճանաչելով տարածքային ամբողջականության սկզբունքը, ՀՀ-ն չի ճանաչում Ադրբեջանի ինքիշխանությունը Արցախի նկատմամբ» , - սահմանադրագետը։