Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Փաշինյանը սպառնացել է թիմակիցներին․ մանրամասներ ՔՊ-ի փակ հանդիպումից

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նախօրեի ուշ երեկոյան տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավորների այդքան սպասված հանդիպումը։ Սպասված էր այն պարզ պատճառով, որ տեղի ունեցավ ՔՊ համագումարից եւ հատկապես վարչության ընտրությունների կեղծումից հետո։ Եվ նախորդ հանդիպումը հենց այդ կեղծման պատճառով չեղարկվել էր, քանի որ Նիկոլ Փաշինյանը, ասում են, վրդովված է եղել: Մի խոսքով` ՔՊ-ականները, շունչները պահած, սպասում էին այս հանդիպմանը՝ հասկանալու, թե իրականում ինչ է կատարվել ՔՊ համագումարում, ովքեր են կեղծարարները, եւ ինչ է սպասվում վերջիններին: Ընդհանուր գծերով ՔՊ-ում, իհարկե, տեղյակ էին, թե ՔՊ պատգամավորների եւ գործադիրի որ խմբակն է զբաղվել ընտրությունների կազմակերպչական աշխատանքներով, սակայն չէին կարծում, թե վարչության ընտրությունների արդյունքներն ու այնտեղ տեղ գտած անճշտությունները «տեխնիկական» են` անփութության հետեւանք:

Ներսում բոլորն էլ վստահ են, որ ՔՊ վարչության ընտրությունները կեղծվել են, իսկ անփութության մասին հեքիաթները մարդկանց աչքին թոզ փչելու համար են։ Հիշեցնենք նաեւ, որ Փաշինյանն անցած երեքշաբթի էր նախատեսել հանդիպել ՔՊ-ականների հետ, որպեսզի պատմեր Սոչի եւ Թեհրան կատարած այցերի մանրամասները, սակայն այդ հանդիպումը վերջին պահին չեղարկվել էր։

Ինչեւէ, նախօրեի երեկոյան Փաշինյանը հանդիպման է ներկայացել աննախադեպ սառնասրտությամբ եւ հանդիպումը սկսել է հիշյալ հանդիպումների եւ բանակցային գործընթացի վերաբերյալ հաշվետվությամբ։ Ուրախությամբ տեղեկացրել է, որ գործընթացը հօգուտ հայկական կողմի է ընթանում` այն առումով, որ Հայաստանին հաջողվում է մանեւրել Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության արանքում, եւ հատկապես Սոչիի հանդիպումից հետո ինքը «հաղթած» է դուրս եկել, քանի որ հրապարակային չի հրաժարվել Պուտինի առաջարկից, բայց փոխարենը վերջինս չի կարողացել կատարել իր խոստումը եւ Ալիեւին պարտադրել, որ ընդունի խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը, որում առկա է Արցախի մասին կետ։

Նկատենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում Պուտինի գլխավորությամբ Ալիեւ-Փաշինյան հանդիպումից օրեր անց հարցազրույցով հանդես եկած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու այլ ՔՊ-ական պաշտոնյաներ փորձում էին բանակցությունների տապալման եւ խաղաղության պայմանագրի ձգձգման մեղքը գցել Պուտինի «գրպանը»։ Մասնավորապես, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե հանդիպումից առաջ Մոսկվան խոստացել էր համոզել Բաքվին, որ եզրափակիչ հայտարարության մեջ տեղ գտնի «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, սակայն չէր արել դա։

Մոսկվայի ուղղությամբ քարեր նետեց նաեւ Ռուբեն Ռուբինյանը՝ մոռանալով, որ մինչեւ Սոչիի հանդիպումն էր Փաշինյանը հայտարարել Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու եւ արեւմտյան տարբերակին իր համաձայնության մասին, որում Արցախի մասին հիշատակում չկա։ Ռուբինյանը նոյեմբերի 7-ին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել էր․ «Հայկական կողմը, բնականաբար, առաջարկել եւ պնդել է, որ Լեռնային Ղարաբաղին անդրադարձ լինի, կամ «Լեռնային Ղարաբաղ» տերմինը նշվի, եւ խաղաղապահների մանդատի երկարացման հարցն է բարձրացրել, եւ, ընդհանրապես՝ մեր հայտնի դիրքորոշումները բարձրացվել են, բայց համաձայնության հասնել բոլոր հարցերով հնարավոր չի եղել, ինչն էլ արտահայտված է ընդունված հայտարարության մեջ, որն ընդհանուր հայտարարություն է, եւ առաջընթաց չի երեւում այդ հայտարարությունից»:

ՔՊ-ական պատգամավորներին, սակայն, առավել հետաքրքրել են ներկուսակցական խնդիրները, Փաշինյանի արտաքին քաղաքական թեմային նվիրված հաշվետվությունը երկար-բարակ լսելուց հետո նրանք հետաքրքրվել են կատարվածի մասին, և թե ինչ պատիժ է սպառնում զեղծարարներին։ Այս թեմայով հարցեր են տվել պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Սրբուհի Գրիգորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Հովիկ Աղազարյանը և ևս մեկ-երկու հոգի։ Նիկոլ Փաշինյանը, առանց անուններ տալու, անխնա քննադատել է ընտրակեղծարարներին եւ ասել, որ դեռ ճշտումներ են արվում, սպառնացել է, որ չի խորշելու անգամ քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր միտումնավոր կեղծիքներ են իրականացրել։ Սրանով էր թերեւս պայմանավորված, որ երեկ որոշ մեղավորներ, հոգեխանգարմունքի մեջ ընկած, վիրավորանքներ էին հասցնում իրենց զեղծարարությունները լուսաբանած լրագրողներին։ Այդ հանդիպմանը ներկա են եղել վարչության, ինչպես նաեւ կառավարության գրեթե բոլոր անդամները, բացառությամբ Սուրեն Պապիկյանի։

Մեզ պատմեցին, որ Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանին հասկացրել է, որ եթե զեղծարարությունները միտումնավոր չլինեին, ապա իր առաջարկած բոլոր մեխանիզմները կներդնեին վարչության ընտրությունների ժամանակ, ինչը չի արվել։ Փաշինյանը պատասխանել է, որ տեղյակ է այդ մասին, թե ինչ է առաջարկել Աղազարյանը: Սակայն մեր աղբյուրը չմանրամասնեց, թե ինչ հսկողական մեխանիզմներ է առաջարկել ՔՊ-ի ամենաօրիգինալ պատգամավորը` Հովիկ Աղազարյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։