Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանն ի սրտե շնորհավորել է Ադրբեջանին, ասել է, որ այդ հաղթանակը նվաճել են ադրբեջանական հերոսները. ռազմական փորձագետ
Ռուսներին ատող և երջանիկ ժպիտով Ուկրաինա պաշտպանող իմ ֆեյսբուքյան ընկերներ, հավաքվեք, մի բան ասեմ: Ուրեմն, Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին ի սրտե շնորհավորել է Ադրբեջանին՝ վերջինիս հաղթանակի օրվա առթիվ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Դեսպանը մասնավորապես նշել է, որ նոյեմբերի 8-ին Ադրբեջանը նշում է իր գլխավոր ազգային տոներից մեկը՝ Հաղթանակի օրը, գրել է հենց մեծատառով: Նա ասել է, որ այդ հաղթանակը ՆՎԱՃԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԸ, ինչպես Ղարաբաղյան Առաջին, այնպես էլ Երկրորդ պատերազմից:
Սենց բաներ…
...Բայց ոչինչ, դուք շարունակեք երջանիկ ժպիտով Ուկրաինա պաշտպանել և ձեր ֆեյսբուքյան պրոֆիլներում ուկրաինական դրոշներ դնել, կարևորը… չգիտեմ էլ, ձեզ համար որն է կարևորը…»: