Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը պաշտոնական այցով գտնվում է Իրանում
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը այցով Իրանում է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Այցը տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, Ալի Շամխանիի պաշտոնական հրավերով։
Սպասվում է, որ բացի իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից, Պատրուշեւը կհանդիպի նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Քննարկվելու են երկկողմ հարաբերությունների, միջազգային ասպարեզում համագործակցության զարգացման ու ընդլայնման հարցեր։