Ռուսական պայմանների ընդունումը աղետ կլինի Ուկրաինայի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը չի ձգտում Ուկրաինայում հրադադարի հասնել ռուսական պայմաններով, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։
«Եթե Ուկրաինան հետևի Ռուսաստանի պահանջներին և ընդունի այն փաստը, որ Ռուսաստանը ներխուժել է, գրավել տարածքներ, ապա առաջիկայում կլինի շարունակական հարձակումների վտանգ։ Սա աղետ կլինի Ուկրաինայի համար, բայց նաև վտանգ բոլորիս համար, քանի որ դա ազդանշան կհղի, որ ուժի կիրառումը թույլ է տալիս հասնել հարևան երկրների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու քաղաքական նպատակներին»,- ասել է Ստոլտենբերգը։