ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային. Ստոլտենբերգ
Ուկրաինայում հրադադարը ՆԱՏՕ-ի համար առաջնահերթություն է, բայց ոչ ներկայիս պայմաններում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն նպատակ ունի լուծել հակամարտությունը Ուկրաինայի պայմաններով.
«Բոլորն ուզում են, որ պատերազմն ավարտվի, բայց եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, նա կդադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն: Եթե Ռուսաստանը դադարեցնի պայքարը, մենք խաղաղություն կստանանք»,- կրկնել է նա։
Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային։