«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը հիմնանորոգելու համար հատկացվել է շուրջ 50 մլն դրամ (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի ծրագրով այս տարի շուրջ 50 մլն դրամ է հատկացվել «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը հիմնանորոգելու համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանում է ոլորտը համակարգող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Համայնքն այսօր դիտարկում է նաև Հակոբ Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների ստորգետնյա հետիոտնային անցման նորոգման խնդիրը: