Անհայտ անձը հայհոյանքներ է հնչեցրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենի և դռնապահի հասցեին ու փախել
ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի դռնապահ Օ․ Հ․-ն հայտնել, որ նույն օրը քոլեջում անհայտ անձը հայհոյանքներ է հնչեցրել իր և Բլեյանի հասցեին ու փախել:
Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Գ․Բ․-ն, տվյալները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Դռնապահից ընդունվել է հաղորդում: Կատարվում է նախաքննություն: