Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում. Տոյվո Կլաար
Երեկ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Հուսադրող է, որ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներգրավված են երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առարկայական գործընթացում»,- գրել է նա։