ԱՄՆ-ից ավելի անբարոյական երկիր կա՞․ քաղաքագետը՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային մանիպուլացնելու մասին
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան երկերեսանի քաղաքականություն են վարում Ուկրաինայի նկատմամբ՝ շահարկելով Կիևին։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով միջազգային իրավապաշտպան և քաղաքագետ Աջամու Բարականի Twitter-յան գրառմանը։
«Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները ճնշում են գործադրել Ուկրաինայի վրա՝ մարտին դուրս գալու բանակցություններից, որոնք վերջ կդնեին Ռուսաստանի հետ հակամարտությանը: Բայց այսօր, ամիսներ անց, Միացյալ Նահանգները ճնշում է Ուկրաինային՝ ցույց տալու բանակցելու իր պատրաստակամությունը: ԱՄՆ-ից ավելի անբարոյական երկիր կա՞»,-ասել է քաղաքագետը։