Մոսկվայում մայրը 11-րդ հարկի պատուհանից դուրս է նետել մեկ տարեկան դստերը (տեսանյութ)
Մոսկվայի Սումսկի Պրոյեզդում բնակելի շենքի պատուհանների տակ մեկ տարեկան երեխա է հայտնաբերվել. Մոսկվայի դատախազության տվյալներով՝ մայրը նրան դուրս է նետել 11-րդ հարկի պատուհանից։
Ծանր վիճակում հոսպիտալացվել է 2021 թվականին ծնված մի աղջիկ. Նորածնի 26-ամյա մայրը նույնպես հայտնվել է հիվանդանոցում՝ Life-ի աղբյուրի փոխանցմամբ, երբ բնակարանի դուռը բացել են, կինը անգիտակից վիճակում է եղել, իսկ ներսում գազի հոտ է զգացվել։