Նախագահն ինֆեկցիայով հոսպիտալացվել է
Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսին վիրուսային ինֆեկցիայով հոսպիտալացրել են:
Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն:
Նախագահի հիվանդության մասին լուրը հաստատել են պետության ղեկավարի աշխատակազմից:
Վերջիններս հայտնել են, որ Վեյոնիսը շարունակում է աշխատել նաեւ հիվանդանոցում, բայց այս շաբաթվա ընթացքում հանրային միջոցառումների չի մասնակցի: