Անկարան լիակատար համերաշխությամբ կշարունակի համագործակցել Բաքվի հետ․ Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիան կշարունակի աշխատել Ադրբեջանի հետ լիակատար համերաշխությամբ և համակարգմամբ՝ բարելավելու անվտանգությունը, կայունությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում։
Այս մասին ասվում է Twitter-ում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հրապարակման մեջ։
Ընդգծենք, որ հրապարակումն արված է 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից հաղթանակի 2-րդ տարելիցի կապակցությամբ։