ՄԻՍԻՊԻՍԻ ասող և զրուցակցի վրա ջուր շփող լրագրողներին աշխատավարձ տվողը, նյարդային զեղումներով, բողոքում է լրագրողների հարցերից (տեսանյութ)
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ագրեսիվ պահվածքին լրագրողների նկատմամբ:
Նա արդարացիորեն նկատել է, որ «ՄԻՍԻՊԻՍԻ լրագրողին աշխատավարձ տվողը իրավունք չունի բողոքել լրագրողների հարցերից» (մեջբերում):
Հիշեցնենք, որ «Արարատ նյուզ»-ի լրագրող Նանե Արզումանյանը եթերում ԱՄՆ Միսիսիպի նահանգի անունը երկու անգամ սխալ է արտաբերում` ասելով «Միսիպիսի»:
Հիշեցնենք նաև, որ նույն կայքի մեկ այլ լրագրող՝ Նանե Իսրայելյանը, ով վառ օրինակ է այն բանի, թե ինչպիսին չպետք է լինի իսկական լրագրողը, զրուցակցի վրա ջուր է շփել:
Չենք քննարկում այս լրագրողի սխալ, էթիկայի նորմերից դուրս վարքագիծը, պարզապես փաստենք քաղտեխնոլոգի խոսքը՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ նման «լրագրողին» աշխատավարձ տվողը իրավունք չունի բողոքել լրագրողների հարցերից: Էլ չենք խոդսում, Սուքիասյանի ագրեսիվ դրսևորումների ու անկիրփ պահվածքի մասին:
Արմինե Մկրտումյան