Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Սուքիասյանը մեջբերում է Սերժ Սարգսյանին ու վկայակոչում նրան որպես հավաստի աղբյուր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը երեկ, լրագրողների հետ շփվելիս, շատ նյարդային էր։ Սուքիասյանն իրեն դուր չեկած հարցերից բորբոքվում էր, փրփրում, սկսում ձայնն ու ձեռքը բարձրացնել լրագրողի վրա, թվում էր՝ կխփի նաեւ։ Իսկ նրան դուր չեկած հարցերից էր այն, որ դատախազությունը մտադիր է իր ձեռքից հետ վերցնել ժամանակին՝ դեռ ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Երեւանի քաղաքապետ եղած ժամանակ, ընդամենը 5 հազար 655 դոլարով ձեռք բերված «Սիլ պլազա»-ի շենքը, որը գտնվում է մայրաքաղաքի սրտում՝ Աբովյան-Արամի խաչմերուկին։ Սուքիասյանին հուշեցինք, որ իրեն պատկանող կայքի (Araratnews.am) լրագրող Նանեն երկու օր առաջ մոտեցել էր Ռոբերտ Քոչարյանին ու հարցնում էր, թե քանի մարդ է սպանել Քոչարյանը, բայց երկրորդ նախագահը ձայնը չէր բարձրացնում լրագրողի վրա, մուննաթ չէր գալիս, ինչո՞ւ է ինքը հիմա ձայնը բարձրացնում իրեն քաղաքավարի հարց ուղղող լրագրողների վրա։

Սուքիասյանին դուր չեկավ մեր համեմատականը, դժգոհեց, թե ինչու ենք իրեն Քոչարյանի հետ համեմատում։ Հետո սկսեց մի որոշ ժամանակ հանդարտ տոնով պատասխանել հարցերին, մինչեւ որ TV5-ի մեր գործընկերը նրան հարցրեց, թե մտավախություն չունի՞, որ իրեն էլ կարող են հրավիրել հարցաքննության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի թեմայով։

Այստեղ Սուքիասյանը դարձյալ փրփրեց, հունից դուրս եկավ ու կարմրատակած դեմքով սկսեց բղավել իրեն հարց ուղղած լրագրողի վրա․ «Դուք ձեր Ռոբերտ Քոչարյանի ու մնացածի հետ գնացեք, էդ միլիարդները բերեք։ 400-500 հատ բնակարան․․․ մարդիկ մնացել են առանց բնակարանի՝ Հյուսիսային պողոտան կառուցվել ա։ Ինձ մյուս նախագահն ա ասել։ Ասել ա՝ 320 բնակարան Ռոբերտ Քոչարյանից հետո մնացել ա մեզ»։ Հորդորեցինք ավելի ցածր խոսել, չբղավել։ Մի քիչ հանդարտվեց, հետո նորից շարունակեց նույն ոճով․ «Ապօրինի գույքը ձեր ու ձեր շրջապատինն ա, ձեր քաղաքական համակարգինն ա, նրանց զավակներինն ա, նրանց բարեկամներինն ա»։

Պարոն Սուքիասյանն ակնհայտորեն լարված էր, չգիտենք՝ իր գույքի ու անվան հետ կապված գործընթացների՞ց, իշխանությունների հետ սրված հարաբերությունների՞ց, թե՞ Ռոբերտ Քոչարյանի հետ անցկացված զուգահեռներից։ Ու որպեսզի Քոչարյանի դեմ իր բերած «փաստարկներն» ավելի ծանրակշիռ լինեն, որոշեց վկայակոչել իր ու Սերժ Սարգսյանի խուսակցությունը, որը հարց է՝ եղե՞լ է, թե՞ ոչ կամ հենց այդպե՞ս է եղել, ինչպես ներկայացնում է ինքը։ Եվ կրկին կոպիտ սխալ թույլ տալով, որովհետեւ, նախ, երկու անձի միջեւ եղած խոսակցությունը առանց մյուս մասնակցի համաձայնության հրապարակելը կոռեկտ չէ, եւ երկրորդ՝ եթե Սերժ Սարգսյանը հերքի, իսկ նա հաստատապես կհերքի, կստացվի, որ ինքը զրպարտում է ու ստում։

Փորձեցինք հստակեցնել՝ այդ ամենն իրեն իսկապես Սերժ Սարգսյա՞նն է ասել։ «Ինձ ասաց՝ 320 բնակարան, նախկին նախագահի օրոք չեն կարողացել մարդիկ ստանան այդ բնակարանները։ Եվ տասը տարի, որ ղեկավարել է երրորդ նախագահը, իրենց հնարավորություններով էդ 320 հոգուն բնակարանով ապահովել են»,- հաստատեց փոթորկված գործարարը՝ նշելով, որ խոսքը Հյուսիսային պողոտայի իրացման գոտու բնակարանների մասին է, որի շուրջ իր հետ կիսվել է Սերժ Սարգսյանը։

Խաչատուր Սուքիասյանը, հիշեցնենք, ժամանակին էլ Սերժ Սարգսյանին էր կոշտ քննադատում՝ մեղադրելով հազար ու մի ապօրինությունների մեջ, ասում էր, որ նա լավ ընկեր չէ, այսօր, սակայն, նրանից մեջբերումներ է անում եւ վկայակոչում որպես հավաստի աղբյուր, որպեսզի քննադատի Քոչարյանին։ Ըստ էության, նաեւ գովաբանում է Սերժ Սարգսյանին, ով կարողացել է նախորդի պատճառով անտուն մնացած մարդկանց բնակարաններով ապահովել՝ իր հաշվին։ Փաստորեն, չկան հավերժ բարեկամներ ու թշնամիներ, հիմա էլ Խաչատուր Սուքիասյանը երրորդ նախագահին է ռևերանսներ անում։ Իշխանափոխությունից հետո, սակայն, դաժան խոսքեր էր ասում նրա հասցեին։ Հիմա, փաստորեն, իրավիճակ է փոխվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում