Նեթանյահուն Զելենսկիին խոստացել է լրջորեն քննարկել ուկրաինական հարցը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է «Լիկուդ» կուսակցության նախագահ Բենիամին Նեթանյահուին և շնորհավորել իսրայելցի քաղաքական գործչին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել երկուշաբթի՝ նոյեմբերի 7-ին։ Նեթանյահուի գրասենյակից հայտնում են, որ նրանք ջերմ զրույց են ունեցել։
«Ջերմ անձնական զրույցի ընթացքում նորընտիր վարչապետ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Զելենսկիին շնորհավորանքների համար և կրկնել նախընտրական քարոզարշավի ընթացքում նրա խոսքերն այն մասին, որ պաշտոնը ստանձնելուց հետո լրջորեն կքննարկի ուկրաինական հարցը»,- նշվում է Նեթանյահուի կուսակցության կայքում։