Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով յոթ մարդ է զոհվել
Յոթ մարդ զոհվել, տասնմեկ մարդ տուժել է Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարների բախման հետևանքով:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը:
Գործակալության փոխանցմաբ՝ վթարը տեղի է ունեցել Տուտակի շրջկենտրոնում, Վան-Աղրի երթևեկող մարդատար ավտոբուսի և երկու բեռնատարների մասնակցությամբ:Դեպքի վայրից թանձր սև ծուխ է բարձրացել, իսկ տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ ուղևորները ծանր այրվածքներ են ստացել:
«Ծանուցում ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ բժիշկների, հրշեջների և ժանդարմների խմբեր։ Հրշեջները մեծ ջանքեր գործադրելուց հետո են կարողացել մարել բախման հետևանքով ավտոբուսի հրդեհը»,-ասվում է հայտարարության մեջ: