Թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթել է իտալուհի Սառա Էրանիին
Մելբուռնում մեկնարկած թենիսի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը մրցել է իտալուհի Սառա Էրանիի հետ:
Հայկական արմատներով ռուս թենիսիստուհին հաղթել է մրցակցին 2:1 հաշվով՝ 1:6, 7:5, 6:1: Հաջորդ փուլում Գասպարյանը մրցելու է Կուրումի Նարա (Ճապոնիա) – Օսեան Դոդեն(Ֆրանսիա) զույգի հաղթողի հետ: