Մենք սովոր չենք փիառով զբաղվել և ինչ-որ խաղեր խաղալ․ Հայաստանում ՌԴ դեսպան
Չնայած բոլոր դժվարություններին, բոլոր մարտահրավերներին, որոնց հետ այսօր բախվում են Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, հարաբերությունները շարունակում են զարգանալ։ Երևանի Բրյուսովի անվան լեզուների և սոցիալական գիտությունների համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանը նաև հավելեց․ «Մենք միասին ենք միշտ ապրել, աշխատել, զարգացել ու պահպանել մեր հարաբերությունները։ Մեր ռազմավարական հարաբերությունները ևս ընդհանուր են։ Հայերը կազմում են ռուս հասարակության զգալի, բավականին ազդեցիկ մասը, և մեզ համար շատ դժվար է խզել այդ կապերը, առանձնացնել մեզ իրարից, ուստի մենք սովոր չենք փիառով զբաղվել և ինչ-որ խաղեր խաղալ այս ամենի շուրջ»: