Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 155 նոր դեպք
Հայաստանում նոյեմբերի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 155 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445397-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ շաբաթում կատարվել է 1839 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 230 307 է:
Փաստացի այս պահին բուժվում է 375 պացիենտ, ավելացել է 2-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 434441 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 153 անձ:
Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8709 է:
