Չինաստանը գաղտնի օգնել է Իրանին շրջանցել պատժամիջոցները. Reuters
Չինական Binance կրիպտո բորսան օգնել է Իրանի ընկերություններին շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները, հայտնում է Reuters-ը:
Ֆինանսական հսկան 2018 թվականից ի վեր մշակել է 8 միլիարդ դոլար արժողությամբ գործարքներ Իրանից:
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հետաքննություն է անցկացրել, որից հետո սկսել է կասկածել Binance-ին փողերի լվացման մեջ։ Binance-ն նշում է, որ թեև ամերիկյան ընկերություն չէ, սակայն ակտիվ քայլեր է ձեռնարկում իրանական շուկայում իր ներկայությունը սահմանափակելու համար։