Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Վազող տողեր

8 անգամ «չեմ պատասխանում» ասող մարզպետը չի բացառել Տավուշի 7 գյուղերի հանձնումը. քավոր Ղալումյանի քավորությամբ գուժվում է անկլավների հանձնման լուրը

2020 թվականի 44-օրյա պաատերազմից հետո Տավուշի սահմաններում ոչինչ տեղի չի ունեցել: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ավետել է Տավուշի մարզպետ, Փաշինյան Նիկոլի քավոր Հայկ Ղալումյանը: 

Դրանից հետո մի քանի րոպե շարունակ լրագրողները համառորեն փորձել են պարզել իշխանությունների տրամադրվածությունը Տավուշի մարզի 7 գյուղերը հանձնելու վերաբերյալ: Մարզպետ Ղալումյանը, սակայն, ավելի «հաստակող» է գտնվել: 

Լրագրողների հարցին, թե ըստ իրեն՝ Տավուշի մարզում կա՞ն գյուղեր, որոնք հայկական չեն, հանձնման ենթակա են, մարզպետն ասել է, որ այդ հարցին չի պատասխանում, թե ինչու՝ նա կրկնել է, թե չի պատասխանում: 

Մեկ այլ դիտարկման, թե Ղալումյանի եղբայրն ավելի վաղ ասում էր, որ գյուղեր կան, որ հայկական չեն, նա երրորդ անգամ ասել է. «Համենայն դեպս, ես այդ հարցին չեմ պատասխանում»: 

Ճշգրտմանը, թե՝ չի պատասխանում, որովհետև այդպիսի բան չկա՞, նա ասել է. «ընդհանրապես, այդ հարցին չեմ պատասխանում»:

Հարցին էլ, թե իր անձնակա՞ն, թե՞ կուսացական որոշում է հարցին չխատասխանելը, նա ասել է, որ իր անձնական որոշումն է:

Լրագրողներն այնուամենայնիվ փորձել են ճշտել՝ չի պատասխանում, որովհետև դա իրականությանը չի՞ համապատասխանում և ինքն անիմա՞ստ է համարում այդ մասին խոսել, Ղալումյանը ջղաձգվել է՝ «Ժողովուրդ ջան, այդ մասին ես չեմ խոսում: Հաջորդ անգամ այդ հարցը չտաք»:

Մարզպետին լրագրողները հիշեցրել են, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է «Ղազախի 7 շրջանների մասին», նա 6-րդ անգամ նույն բանը կրկնել է անգիրն այդ օրը լավ սովորած ծույլիկ աշակերտի պես. «Ես այդ հարցին չեմ պատասխանում»:

Ի վերջո, լրագրողը հարցրել է, թե ինքը կարո՞ղ է վստահեցնել, որ Տավուշից ոչ մի գյուղ չի հանձնվելու թշնամուն, Ղալումյանը պատասխանել է, «Ամեն ինչ ասեցի, ես ասում եմ այդ հարցին չեմ պատասխանում, ինչո՞ւմ ա խնդիրը»,- 7-րդ անգամ ասել է նա: 

Լրագրողները կրկին համառել են, թե ինքն այն պաշտոնյան է, որ պետք է պատասխան տա այդ հարցին. քաղաքացիները չիմանա՞ն, թե վաղն իրենց տնից հանելո՞ւ են: «Համենայն դեպս, այս պահին նման բան չի քննարկվում», - եղել է պատասխանը: 

Իսկ եթե լինեն նման քննարկումներ, իր բնակիչների անվտանգությունն ինչպե՞ս է ապահովելու, Ղալումյանը նորից ասել է, թե այս պահին հանձնման մասին քննարկումներ չկան: Բայց բացառել, որ չի էլ լինի, Տավուշի համար պատասխանատու անձը չի կարող...

Անձնական տեսակետի մասին էլ են հարցրել լրագրողները, հավանաբար հույս ունենալով, թե դրանց թիմի ներսում անձնական տեսակետ ունեցող կա և բոլորը մեկ մարդու պես Փաշինյան Նիկոլի դուդուկի տակ պարող չեն. «Այդ հարցին ուղղված հարցեր խնդրում եմ չուղղել»,- եղել է պատասխանը: 

Եվ վերջում մի լուսավոր «նորություն» էլ է հայտնել Ղալումյանը. Տավուշի մարզի հողերից մոտ 5000 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ, և եթե ադրբեջանցիները պահանջեն 7 գյուղերը, մերոնք էլ այդ 5000 հեկտարն են պահանջելու: 

Այս վերջինը թեև ծիծաղելի է թվում, բայց ողբերգական է իրականում: Դժվար է պատկերացնել Ղալումյանի սանիկ Փաշինյանի դեմքն անգամ ինչ-որ բան Ալիևից պահանջելիս: 

Եթե Ղալումյանը սրտի խորքում ուրախանում է, իսկ միգուցե ոչ այնքան, որ պատերազմից հետո Տավուշում էական միջադեպեր չեն գրանցվել և դրանով է «հանգիստ», ապա հիշեցնենք նրան մի պարզ ու դաժան իրողություն: 

Գորիսից դեպի Ստփանակերտ ճանապարհին, մի չքնաղ, գողտրիկ գյուղ էլ կար, ավելի գեղեցիկ, քան Ղալումյանի եղբոր նկարագրած տավուշյան գյուղերը՝ «Քանդված, փլատակ, ամայի գյուղեր, բացարձակապես մարդ չի ապրում»Աղավնո էր անունը, ևս մի գյուղ ու քաղաք էլ կային՝ չքնաղ անունով՝ Բերձոր: Էլ չկան: Մարզպետի վարչապետ սանիկը հանձնել է թշնամուն՝ ոչնչի դիմաց, հենց այնպես:

Մինչ այդ էլի գյուղեր է հանձնել, այդ անգամ  էլ Սյունիքից ու թշնամուն հանձնել Հայաստանն Իրանին կապող միջպետական ճանապարհը՝ մեզ թողնելով ինչ-որ այլընտրանքային նեղլիկ-բարալիկ ճանապարհի հույսին: Հետո էլ իրեն հարազատ լեզվով արտաբերելով հայկական գյուղերի անունները՝ փորձել է ադրբեջանականացնել դրանք: «Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ»,- ասել է Ղալումյանի սանիկ Փաշինյանը: Իհարկե, ակհնայտ է, չէ՞, որ այդ հանձնում -ընդունումից հետո «կայունության» ձեռքը կրակն է ընկել Հայաստանը: 

Սեպտեմբերյան ներխուժումը, ի դեպ, Սյունիքից շատ ավելի հյուսիս, դեպի Վայոց ձոր ու Գեղարքունիք, կայունության ամենացցուն օրինակն է, որն ավելի քան 200 զինծառայողի կյանք է արժեցել... 

Հիմա էլ հերթը Տավուշինն է: Հոգ չէ, տավուշյան գյուղերն էլ կարժանացնեն Աղավնոյի ճակատագրին և որ ամենավատն է՝ դրանով Հայաստանը կգցեն ամենաուղիղ շրջափակման մեջ՝ այս անգամ կտրելով Հայաստանի սահմանը Վրաստանի հետ՝ հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանի հարավային սահմանների պաշտպանությունը մնացել է Իրանի բարեհաճությանը. Հայաստանն այն պահելու ոչ ցանկություն, որ էլ մեծ հաշվով ռեսուրս ունի: 

Ղալումյանի շրջանցումները, «չեմ պատասխանում»-ները, «կրակոցներ չկան»-ները, բայց և միևնույն ժամանակ հանձնումը չբացառելը, հենց հանձնման նախապատրաստումն են: Այս անգամ այդ խղճուկ դերը վիճակված էր մարզպետ-քավորին: Նման խամաճիկները պետք են հենց այսպիսի ճակատագրական սև գործերն անելու համար: Դրանից հետո նրանց հերթն էլ կգա՝ ամբաստանյալի աթոռին նստելու: 

NEWSPRESS.am