Թևավորում չկա՝ ձեր խմբագրությունում էլ 2 հոգի իրար հետ ավելի մտերիմ կլինեն, մյուսներն էլ՝ իրար․ Սիմիդյանը ՔՊ-ում պառակտում չի տեսնում (տեսանյութ)
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի համար զարմանալի և տարօրինակ չէ, որ ՔՊ վարչության ընտրությունների արդյուքները վերահաշվարկել են։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ վերահաշվարկն արվել է, ու հրապարակվել են դրա արդյունքները:
«Ո՞րն է այդտեղ կեղծիքը: Ես այդ կուսակցության անդամ եմ ու պառակտումներ չեմ տեսնում»,- ասաց նա:
Սիմիդյանը չգիտի նաև, թե ինչու են կասկածի տակ դրվել արդյունքները և ինչու է Արսեն Թորոսյանը ցանկացել վերահաշվարկ իրականացնել, բայց վստահեցնում է, որ դա նորմալ է։
Ինչ վերաբերում է ներկուսակցական թևավորումներին ու պառակտումներին՝ Սիմիդյանը ևս ոչինչ արտասովոր չի տեսնում։
«Որտե՞ղ եք տեսել պառակտում, ես չեմ տեսնում։ Թևավորումներն էլ, ժողովուրդ ջան, ձեր խմբագրությունում էլ 2 հոգի իրար հետ ավելի մտերիմ կլինեն, մի երկուսն էլ՝ իրար»:
Մանրամասները՝ տեսանյութում