Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ցորենի մշակությունն ակտիվ չէ (տեսանյութ)
2023 թվականին կարևորվում է աշնանացան ցորենի սուբսիդավորումը, որի համար կհատկացվի 2.53 մլդ դրամ: Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Նախատեսվում էր ցորենի ցանքատարածություններն ավելացնել մինչև 75 հազար հեկտար, սակայն Ադրբեջանի ագրեսիայի պատճառով, անվտանգության նկատառումներից ելնելով, նկատվում է ցորենի մշակության ցածր ակտիվություն։ Հիմնականում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում»,-ասաց Քերոբյանը։