Անհասկանալի է, թե ո՞նց այդ կազմակերպություններն ունեն պարտավորություններ. դրանցից որ մեկին զանգեք՝ կբերեն, կվճարեն. քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձել է քաղաքային բյուջեի մուտքերի հավաքագրման գործընթացին։
«Կազմակերպություններ կան՝ ավտոմեքենայի գույքահարկի գծով ունեն պարտավորություններ։ Երբ այդ կազմակերպությունների անուններն ես նայում ու պարտավորությունները, բավական անհասկանալի է, թե ո՞նց այդ կազմակերպություններն ունեն պարտավորություններ։ Սա ակնհայտ ցույց է տալիս, որ ձեր եկամուտների վարչությունները չեն աշխատում։ Վստահաբար ասում եմ՝ այդ կազմակերպություններից որ մեկին էլ զանգեք, 5 րոպե հետո բերելու են, վճարումն իրականացնելու են»,– արձագանքեց Հրաչյա Սարգսյանը։
Նա նշեց, որ այդ ցանկում 40 կազմակերպություն կա, որոնք կվճարեն պարտքը․
«Բանկեր կան, վարկային կազմակերպություններ»,– ասաց Հրաչյա Սարգսյանը։