Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին, հայ ազգին. Արթուր Դավթյան (տեսանյութ)
Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը դարձել է Աշխարհի չեմպիոն։
Դավթյանը15.050 միավորով շրջանցել է բոլոր մրցակիցներին՝ դառնալով անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնը սպորտային մարմնամարզությունում: