Մեծ հարգանքով եմ վերաբերվում ռուս ժողովրդին. Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Բահրեյնի Թագավորությունից վերադառնալուն պես ինքնաթիռում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում ռուս ժողովրդին, հաղորդում է ANSA-ն։
«Ես իսկապես բարձր եմ գնահատում ռուս ժողովրդին և ռուսական հումանիզմը։ Հիշեք Դոստոևսկուն, ով մինչ օրս ոգեշնչում է մեզ՝ քրիստոնյաներիս։ Ես անկեղծորեն կարեկցում եմ ռուս ժողովրդին և ուկրաինացի ժողովրդին»,- ասել է պապը։
Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ նա նշել է, որ չի հավատում ռուս ժողովրդի դաժանությանը, քանի որ ռուս ժողովուրդը մեծ ժողովուրդ է։