Աշխարհն այժմ համաշխարհային պատերազմի մեջ է. Հռոմի պապ
Աշխարհն այժմ համաշխարհային պատերազմի մեջ է, ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բահրեյնից վերադառնալուց հետո ինքնաթիռում կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է ANSA լրատվական գործակալությունը։
«Մեկ դարում երկու համաշխարհային պատերազմ է եղել։ Երբ կայսրությունները թուլանում են, նրանք պետք է պատերազմ սկսեն, որպեսզի իրենց ուժեղ զգան, ինչպես նաև զենք վաճառեն»,- ասել է պապը՝ նկատի ունենալով ուկրաինական պատերազմը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ֆրանցիսկոսը խոսում է երրորդ համաշխարհային պատերազմի մասին։ Մի քանի տարի առաջ նա ասել էր, որ աշխարհը մասամբ ապրում է երրորդ համաշխարհային պատերազմը։