Ադրբեջանը Արցախ թռչող ռուսական ինքնաթիռին չի թողել թռչել իր օդային տարածքով
Ռուսական ռազմաօդային ուժերի Ան-148 բեռնատար ինքնաթիռը, որը 12 տոննա մարդասիրական օգնություն էր տեղափոխում Լեռնային Ղարաբաղի ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր պատասխանատվության գոտի, թույլտվություն չի ստացել թռիչք կատարել Ադրբեջանի օդային տարածքով։
Այս մասին գրում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։
Արդյունքում ինքնաթիռը ստիպված է եղել թռչել Իրանի տարածքով։
Ադրբեջանական մամուլը նշում է, որ թույլտվության մերժումը կապված է եղել նրանով, որ ռուսական ինքնաթիռում իբր մարդասիրական օգնության փոխարեն եղել է զենք և զինամթերք։