Պատժից խուսափող տղամարդիկ հայտնաբերվել են
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 3-ին Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Նաիրիի բաժին են տեղափոխել 41-ամյա Գևորգ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն: Առանց խափանման միջոցի: