Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

Պարզվում է՝ Զելենսկին Նիկոլից ավելի թասիբով է. Արմեն Աշոտյան

Ֆրանսիայի հրապարակում միասնության հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում  Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «խաղաղության պայմանագրի» մամուլում շրջանառվող երկու տարբերակներին ասաց, որ մենք ում ենք հավատում, երբ ասում ենք, որ կա «խաղաղության պայմանագրի» երկու տարբերակ՝ Էդմոն Մարուքյան կոչվող էակն ասում էր երկու տարբերակ, մեկը ադրբեջանական է, մեկը՝ ռուսական։ Նիկոլ Փաշինյանը հավաստի աղբյուր անվան տակ իր թերթում տարբեր տարբերակներ գրեց։ Ու ասեց, որ շուտով կգրի ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Իրանի ակնկալիքները, բայց չգրեց։ Իրենք կեղծիքի ու ստի մեջ այնքան են խճճվել, որ իրենց խոսքերի արժեքը ոչ միայն զրո է, այլև՝ թունավոր ու վտանգավոր է, որովհետև եթե հավատանք Նիկոլին ու իր թայֆային, թե ինչ է կատարվում Արցախի շուրջ՝ վաղուց վերացված կլինեինք։

Ըստ Արմեն Աշոտյանի, խաղաղություն չի կարող լինել այնպիսի պայմաններում, երբ մեկը թելադրում է խաղաղության պայման, ինչը միջազգային իրավունքի գրված և չգրված նորմ է։

«Պարզվում է, որ Զելենսկին Նիկոլից ավելի թասիբով է, շատ վատ բան եմ ասում ես, որովհետև Ռուսաստանը ուկրաինական ճգնաժամի պայմաններում պարտադրում է իր խաղաղությունը։ Միջազգային հանրության աջակցությամբ ուկրաինացիներն իրենց թելադրված այդ պայմաններով չեն գնում խաղաղության։ Ավելին՝ եվրոպացիներն Ուկրաինայի դեպքում ասում են, որ չի կարող պարտադրված խաղաղություն լինել, որովհետև նման խաղաղությունն ազատություն չի բերի։

Բառացի եմ ցիտում՝ Գերմանիայի կանցլերի, Եվրոպայի խորհրդարանի նախագահի ելույթները։ Բա կներեք, միշելներ, մակրոններ, եվրոպական ձյաձյաներ ու ծյոծյաներ, բա եթե դուք եվրոպական արժեքների վրա հիմնված հայտարարություններ եք անում, ինչպե՞ս է, Ուկրաինայի հարցում չի կարելի գնալ պարտադրված խաղաղության, իսկ Հայաստանի հարցում ոչ միայն համաձայն եք, որ գնա ադրբեջանական պայմաններով խաղաղության, այլ մի բան էլ խրախուսում եք։ Ես իրենց վրա մուննաթ չեմ գալիս, ուզում եմ իրենք լսեն, Բրյուսելում էլ եմ ասել, որ մենք էշ չենք, այս ազգը թասիբ ունի, այդ ազգը որ կար, շատերդ չկայիք, հերիք է՝ այս ազգին Նիկոլով մի չափեք»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Ինչ վերաբերում է միասնության հանրահավաքին, Արմեն Աշոտյանն ասաց, որ հանրահավաքի արժեքն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվել չկա, Արցախի վրա խաչ քաշել չկա։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ։